Modern bank office
Բանկի շենքն առանձնանում է ճակատային մասում եզակի հովարային կոնստրուկցիայով, որը շենքին տալիս է ինքնատիպ տեսք։ Գիշերային ժամերին ակտիվացող ճարտարապետական լուսավորությունն ընդգծում է շենքի յուրահատուկ ձևերը:Ներսում տարածքը գոտիավորված է աշխատակիցների և այցելուների հարմարավետության համար՝ ստեղծելով ժամանակակից և ֆունկցիոնալ միջավայր: Ժամանակակից դեկորատիվ տարրերը գրասենյակային տարածքներում լրացնում են հարմարավետության և ոճային մթնոլորտը: